21-ամա թոփ-մոդել Քենդալ Ջենները նոր գովազդային պայմանագիր է ստորագրել: Այս անգամ նա կներկայացնի Adidas սպորտային ապրանքանիշը: Այս մասին մոդելը հայտնել է իր ինսթագրամյան էջում:
Նա գրել է. «Պաշտոնապես միանում եմ Adidas ընտանիքին»:
Հետաքրքիր է, որ Քենդալն իր էջում մանկական լուսանկար է հրապարակել: Լուսանկարում փոքրիկն Adidas-ի շապիկով է:











































