Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Գաբրիել Մուգաբեն ուրբաթ սկսել է իր նախընտրական արշավը երկրի նախագահի՝ 2018 թ. տեղի ունենալիք ընրություններում: Մեկ տարում 93-ամյա Մուգաբեն կայցելի երկրի յուրաքանչյուր նահանգ իր քաղաքական դիրքորոշման առաջխաղացման համար: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Ուրբաթ նախագահամետ ԶԱՆՈՒ-ՊՖ կուսակցության մի քանի հազար անդամներ հավաքվել են Մարոնդերա քաղաքի հրապարակում՝ Մուգաբեին աջակցություն հայտնելու: Հանրահավաքի ժամանակ երկրի նախագահը կուսակցության բոլոր անդամներին կոչ է արել հաղթահարել տարաձայնությունները և միավորել ջանքերը 2018 թ. ընտրություններում կուսակցության հաղթանակի համար:
Նա նաև դժգոհություն է հայտնել, որ շատ ֆերմաներ Արևելյան Մաշոնալենդ նահանգում պատկանում են սպիտակամորթ բնակչությանը և հայտարարել է, որ կնպաստի այդ հողերը վերադարձնելուն՝ դրանք երկրի սևամորթ քաղաքացիներին բաժանելու համար:
Ներկայումս Մուգաբեն մոլորակի ամենատարեց պետության ղեկավարն է: Նրան հաճախ մեղադրում են կոռուպցիայի, տնտեսական փլուզման, մարդու իրավունքների խախտումների, ռասիզմի համար:









































