Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը մեկնաբանել է իր թիմի` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի Մոսկվային ԲԿՄԱ-ի դեմ ցուցադրած խաղը:
Հիշեցնենք` հանդիպումը կայացել է «Ալյանց Արենա»-ում և ավարտվել տանտերերի` 3:0 հաշվով ջախջախիչ հաղթանակով:
«Մենք գոհ ենք արդյունքից: Արագ խաղ ցուցադրեցինք և արժանի հաղթանակ տարանք»,- Լամի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
ԲԿՄԱ-ն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 2-ին, իսկ «Բավարիա»-ն կխաղա «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ:







































