Ավելի քան 80 հազար մարդ է տարհանվել գերմանական Նյուրբուրգ քաղաքում անցկացվող Rock am Ring ռոք փառատոնի տարածքից։ Իշխանությունները միջոցառումն ընդհատելու որոշում են ընդունել՝ կապված հնարավոր ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ ստացված հաղորդագրությունների հետ։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում ստացված հաղորդագրությունների փաստով։
Welt պարբերականը հայտնում է, որ տարհանումից հետո ոստիկանությունը ձերբակալել է 2 մարդու։ Նրանք հանդիսանում են աշխատողներ, ովքեր կապված են փառատոնի կազմակերպիչների հետ։ Ոստիկանությունը դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել։
Փառատոնն անցկացվում է 1985 թվականից՝ հունիսի առաջին հանգստյան օրերին։ Փառատոնին ավանդաբար ելույթ են ունենում աշխարհի հանրահայտ ռոք խմբերը։







































