«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ըստ իշխանությունների՝ Հայաստանի արտաքին առևտրի ցուցանիշները վերջին տարիներին ավելացել են. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2011թ. ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 5 մլրդ 480 մլն դոլար, իսկ 2012թ.՝ 5 մլրդ 695 մլն, այսինքն՝ մոտ 200 մլն դոլարով ավելի: Իսկ երբ այս ցուցանիշները համեմատում ենք հարևան երկրների՝ Վրաստանի ու Ադրբեջանի հետ, մեզ մոտ գրանցված աճը չի նկատվում. Վրաստանում 2011թ. արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 9 մլրդ 247 մլն դոլար, իսկ 2012թ.՝ 10 մլրդ 220 մլն դոլար:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:







































