Monday, 06 07 2026
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը

Քլինթոնը «պատմական սխալ» Է համարել Փարիզի համաձայնագրից դուրս գալու Թրամփի որոշումը

ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ստորագրել Է որոշում Թուրքիայից մթերքի մատակարարումների մի շարք սահմանափակումների վերացման մասին: Փաստաթուղթը հունիսի 2-ին զետեղված Է ՌԴ-ի կառավարության կայքում: «Ստորագրված որոշմամբ ցանկից հանված են մսեղիքի սառեցված մասերը, ընտանի հավերի եւ հնդկահավերի ենթամթերքը, թարմ կամ սառեցված վարունգը եւ մանրավարունգը, թարմ խնձորը, տանձը, խաղողը, մորին եւ ելակը»,- ասված Է, մասնավորապես, փաստաթղթի պարզաբանական գրության մեջ:

Նաեւ վերացվում Է այն կազմակերպությունների կողմից որոշակի աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման արգելքը, որոնք գտնվում են Թուրքիայի իրավասության ներքո կամ վերահսկվում են Թուրքիայի քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից: Խոսքը վերաբերում Է շինարարությանը, տուրիստական գործակալությունների եւ հյուրանոցների գործունեությանը, փայտամշակմանը եւ այլ բաների: Թուրքիայի ընկերություններին թույլատրվում Է ծառայություններ մատուցել պետական եւ մունիցիպալ կարիքների ապահովման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «պատմական սխալ» Է համարել ԱՄՆ-ը կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս բերելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:

«Պատմական սխալ: Աշխարհը միահամուռ առաջ Է շարժվում կլիմայական փոփոխությունների հարցում: Փարիզի համաձայնագրից դուրս գալը հետեւում Է թողնում ամերիկյան ընտանիքներին ու աշխատավորներին»,- գրել Է նա Twitter-ում: Իր հերթին The Walt Disney Company ամերիկյան կոնգլոմերատի գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերը հայտարարել Է, որ դուրս Է գալիս ԱՄՆ-ի նախագահին առընթեր Ռազմավարության եւ քաղաքականության համաժողովի կազմից, որը բիզնեսի նշանավոր գործիչների խորհրդատվական խորհուրդ Է: Այդ որոշումը կապված Է կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ը դուրս բերելու Թրամփի որոշման հետ:

Ավելի վաղ համանման հայտարարություն Է արել ձեռնարկատեր Իլոն Մասքը, որը գլխավորում Է Tesla եւ Spacex ընկերությունները Նախօրյակին Թրամփը հայտարարել Է կլիմայի վերաբերյալ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Նրա կարծիքով՝ այն շահավետ չԷ Միացյալ Նահանգների համար: Նախագահն ասել Է, որ ԱՄՆ-ը բանակցություններ կսկսի կա՛մ Փարիզի համաձայնագրին կրկնական անդամակցության, կա՛մ «նոր գործարքի» կնքման շուրջը «Միացյալ Նահանգների, նրա ձեռնարկությունների, նրա աշխատողների, նրա մարդկանց, նրա հարկատուների համար արդարացի պայմաններով»: Փարիզի համաձայնագիրն ընդունվել Է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած խորհրդաժողովի արդյունքներով: Համաժողովի 195 մասնակիցներ համաձայնության են եկել թույլ չտալու մինչեւ 2100 թվականը մինչինդուստրիալ դարաշրջանի համեմատությամբ մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացում Ցելսիուսի 2 աստիճանից ավելի: Գիտնականները կարծում են, որ ջերմաստիճանի ավելի զգալի բարձրացումը, որի պատճառը հանածո վառելիքի այրման հետեւանքով մթնոլորտ ածխաթթվական գազի արտանետումներն են, կարող Է անդառնալի հետեւանքների հանգեցնել մոլորակի բնապահպանության համար:

2016 թվականի ապրիլի 22-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած գագաթնաժողովում 175 պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, Գերմանիան, Հնդկաստանը, Չինաստանը եւ ԱՄՆ-ն, ստորագրել են այդ համաձայնագիրը: Պայմանագրի համաձայն՝ ԱՄՆ-ը պարտավորվել Է մինչեւ 2025 թվականը արտանետումների մակարդակը 10-ամյա վաղեմության ցուցանիշների համեմատությամբ կրճատել 26 – 28 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում