Monday, 15 06 2026
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել

Քաղաքական գեղեցկության հերթական մրցույթը

«Դաշնակցությունը» հրապարակել է արտագաղթի կանխարգելման ծրագիր, որի շուրջ համախմբվելու կոչ է անում ամբողջ հասարակությանը: Հայաստանի քաղաքական ուժերը չեն դադարում օրիգինալ լինելու փորձեր կատարել: Ծանոթանալով «Դաշնակցության» ծրագրին, համենայնդեպս այն նկարագրություններին, որ արել են ծրագիրը ներկայացնող կուսակցականները, ակնհայտ է դառնում, որ սա առնվազն առերևույթ ընդամենն օրիգինալության փորձ է:

Բանն այն է, որ «արտագաղթի կանխարգելման ծրագիր» ասվածը ոչ այլ ինչ է, քան այն, ինչ ըստ էության ասում են արդեն տարիներ շարունակ Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը կամ ընդդիմադիր ներկայացող ուժերը՝ բիզնեսի և քաղաքականության տարանջատում, օրինականություն, արդարություն, արդարադատություն, իրավահավասարություն, ներդրումային միջավայրի բարելավում, տեղական արտադրողի խթանում, ազատ մրցակցություն, բարոյականություն և այլն:

Հիմա կարելի է սրա անունը դնել ինչ ասես՝ արտագաղթի կանխարգելման ծրագիր, զարգացման ծրագիր, միևնույն է՝ էությունը դրանից չի փոխվում: Ընդ որում, էության դեմ որևէ հարց չկա էլ: Ամեն ինչ շատ ճիշտ է շարադրվում արդեն մոտ երկու տասնամյակ: Մեկը մեկին փոխարինող կամ իրար լրացնող ընդդիմությունները շատ հարթ են շարադրում անելիքները: Ավելին, նույնիսկ ինչ-որ չափով արդեն իշխանություններն են նման ծրագրեր ներկայացնում: Սակայն այս ամենով հանդերձ, սայլը տեղից չի շարժվում, և հարց է առաջանում՝ ինչո՞ւ:

Նույն էությամբ, բայց միգուցե տարբեր դասավորություններով կարգախոսների, բարի ցանկությունների կամ թեկուզ ծրագրերի անունները փոխելով՝ արդյո՞ք մենք մոտենում ենք դրանց իրագործելիությանը: Խիստ կասկածելի է: Կասկածելի է, օրինակ, այն, որ հասարակությանը նման ծրագրեր ներկայացնող քաղաքական ուժը մյուս ձեռքով էլ իր ներկայացուցիչներն է ունենում Հայաստանն այս վիճակին հասցրած իշխանական համակարգում՝ դեսպաններ մատակարարելով այս համակարգին:

«Դաշնակցության» կարկառուն գործիչներից ոմանք պաշտոնի առաջարկ են ստացել և ընդունել, իսկ կուսակցությունն էլ դեմ չի եղել: Միգուցե դաշնակցական դեսպանները գնալու են և արտասահմանցի մեր հայրենակիցներին համոզեն վերադառնա՞լ կամ վերաբնակվե՞լ Հայաստանում: Սա արդեն այլ հարց է: Եթե, օրինակի համար, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը հայտարարի, որ ի տարբերություն Հայաստանի մյուս դեսպանների՝ իր խնդիրը արտասահմանում լինելու է ոչ թե սեփական բիզնեսները դասավորելը, այլ մեր հայրենակիցներին վերադարձի հարցում համոզելը, ապա սա արդեն շատ ավելի լուրջ է, քան ցանկացած գեղեցկատես ծրագիր: Այլապես, Հայաստանի քաղաքական ուժերը մի ձեռքով լուսավոր ապագային միտված գեղեցիկ ծրագրեր են կազմում, մյուս ձեռքով բավական մութ գործարքների և պայմանավորվածությունների մեջ են մտնում իշխանական համակարգի այս կամ այն թևերի հետ՝ արդյունքում դյուրահավատ հասարակությանը թողնելով կոտրած տաշտակի առաջ:

Երևի ժամանակն է ծրագրերին նոր անուններ տալու փոխարեն մտածել արդեն իսկ եղածները նոր մարդկանցով փորձելու մասին: Այլապես նույն մարդիկ տարբեր անուններով նույն ծրագրերը շրջանառում են արդեն մաշվելու աստիճան: Ծրագրերը չեն մաշվում իհարկե, այլ՝ հասարակությունը: Իսկ ծրագրերը միշտ նոր են, որովհետև ոչ ոք ձեռք չի տալիս դրանց: Իշխանությունն իր գեղեցիկներն ունի, իսկ ընդդիմություններն էլ ժամանակ չունեն իրենցն առաջ տանելու հարցում բեկումնային քայլեր անելու, որովհետև զբաղված են իշխանությունների ծրագրերից դուրս չմնալու ջանքերով:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում