CNN հեռուստաալիքը կխզի համագործակցությունը կին կատակերգու Քեթի Գրիֆինին հետ, որը լուսանկարվել է` ձեռքում բռնած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արյունոտ գլխի մուլյաժը: Գրիֆինը հեռուստաալիքում վարել է New Year’s Eve ծրագիրը:
«CNN-ը որոշել է խզել Քեթի Գրիֆինի հետ համաձայնագիրը, որը վերաբերվում է նրա հայտնվելուն մեր New Year’s Eve ծրագրում»,- ասված է CNN-ի կայքի հայտարարությունում:
Ավելի վաղ հեռուստաալիքը Գրիֆինի արաքը անվանել է «զզվելի», չնայած կինը դրա համար ներողություն է խնդրել:
Հրապարակումը սոցիալական ցանցերում բուռն արձագանք է առաջացրել, իսկ լուսանկարի ստուգմամբ զբաղվել է ԱՄՆ գաղտնի ծառայությունը: Թրամփն ինքը հայտարարել է, որ իր երեխաները ծանր են ընդունել ԶԼՄ-ներում Գրիֆինի լուսանկարի հրապարակումը:








































