Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը խոստացել է «ցուցադրել պաշտպանական արդյունաբերության հզորությունը և հասնել հետագա առաջընթացի, որպեսզի ավելի շատ փաթեթավորված նվերներ ուղարկի Միացյալ Նահանգներին»:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Կիմ Չեն Ինը, որը ներկա է գտնվել հրթիռի փորձարկմանը, կոչ է արել շաորւնակել երկրի ռազմաարդյունաբերական ներուժը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան մայիսի 29-ի առավոտյան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել, որը, անցնելով 450 կմ տարածություն, ընկել է Ճապոնական ծովը:










































