Էկվադորի նոր նախագահ Լենին Մորենոն WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին անվանել է ցանցահեն՝ հայտարարելով սակայն, որ նա ունի Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը մնալու իրավունք։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։
«Ես, այդուհանդերձ, հարգանքով եմ վերաբերվում իրավիճակին, որում նա գտնվում է, և որը նրա՝ մարդու իրավունքների պահպանման կոչ է անում»,-ասել է նախագահը։
Ասանժը չի համաձայնել իրեն ցանցահենային գործունեության մեջ մեղադրող Էկվադորի նոր նախագահի հայտարարությունների հետ։
«Կոռումպացվածության ապացույցներ հրապարակելը նույնը չէ, ինչ ցանցահենային գործունեությամբ զբաղվելը։ Ես լրագրող եմ և խմբագիր»,-գրել է Ասանժն իր թվիթերյան միկրոբլոգում։ Նա ընդգծել է, որ նույնիսկ ԱՄՆ իշխանություններն իրեն ցանցահեն չեն անվանում։









































