Apple-ի iPhone 5S-ի ներկայացումից հետո մատնահետքերի սքանավորման ֆունկցիայի շուրջ քննարկումները համացանցում չեն դադարում:
Վերջերս Co.Labs պորտալը մի նյութ է հրապարակել, որը մանրամասնում է iPhone 5S-ի Home կոճակի մեջ տեղադրված Touch ID տեխնոլոգիայի վերաբերյալ տեղեկատվությունը: Մասնավորապես, ռեսուրսը բացատրում է, որ համակարգը միայն «կենդանի» մատը կարող է ընկալել:
Բանն այն է, որ օգտագործողի մատը պետք է նորմալ աշխատի, դա նշանակում է, որ iPhone 5S-ը գողանալու դեպքում զոհի մատը կտրելու անհրաժեշտություն չի առաջանա:
Բացի ոչ միայն նոր հեռախոսից, այլև մատից զրկվելու սպառնալիքների վերաբերյալ կատակներից, որոշ փորձագետներ էլ զգուշանում են, որ Apple-ը կարող է իր ստացած մատնահետքերը փոխանցել ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին:
Մինչդեռ նորույթի ներկայացման ժամանակ Apple-ի ներկայացուցիչները հավատացրել են, որ Touch ID-ի կողմից ստացված տվյալները ոչ մի տեղ չեն փոխանցվի, քանի որ պաշտպանված տեսքով պահպանվում են A7 պրոցեսորում:
Կան նաև տվյալներ այն մասին, որ մատնահետքերի նույնականացումն անհաջողությամբ է ավարտվում խոնավ կամ վնասված մաշկով մատներով փորձելու դեպքում:
Սակայն նման դեպքերում հնարավոր է օգտագործել ձեռքի մյուս մատները:








































