NTC Gorp-ն ԱՄՆ-ում կրճատել է իր աշխատակիցների 20 տոկոսին, որից հետո թայվանական ձեռնարկության բաժնետոմսերի արժեքը կտրուկ նվազել է: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ-ն ընկերության խոշոր շուկան էր մինչև նախորդ տարի: Այդ երկրում NTC-ն ուներ մոտ 150 աշխատակից, որոնցից 30-ը հեռացվել են աշխատանքից՝ «կազմակերպությունն օպտիմալացնելու և մի քանի տարի ագրեսիվ աճից հետո արդյունաբերության արդյունավետությունը բարձրացնելու» նպատակով:
Ամբողջ աշխարհում ընկերությունն ունի մոտ 17 հազար աշխատակից:









































