Միջազգային մակարդակով համերաշխությունը հանդիսանում է ահաբեկչության դեմ համադարման։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսել այցից առաջ ճեպազրույցի ժամանակ։ Նա Բրյուսելում պետք է մասնակից ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ փոխանցում է Anadolu գործակալությունը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ ահաբեկչությունն առանձին վերցրած երկրի նկատմամբ սպառնալիք չէ, այլ գլոբալ մասշտաբի խնդիր։
«Գլոբալ խնդիրները կարելի է լուծել միայն միջազգային մակարդակով համագործակցության ուղով։ Մի շարք երկրները դեռևս բաժանում են ահաբեկիչներին «յուրայինների» և «օտարների»։ Անհրաժեշտ է ազատվել այդ նախապաշարմունքից։ Միջազգային խնդիրները կարելի է լուծել միայն գլոբալ մակարդակով համերաշխության ճանապարհով»,-ընդգծել է Էրդողանը։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է էլ ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն ահաբեկչության դեմ պայքարի քայլերին։
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի ծրագրերում Ավստրիայի մասնակցության արգելափակման Թուրքիայի որոշումը՝ նախագահը հիշեցրել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունների արգելափակման Վիեննայի կոչերի մասին։







































