Հաջորդ շաբաթ Alexander Historical Auctions House-ը աճուրդի կդնի մատանին, որը ենթադրաբար պատկանել է Ադոլֆ Հիտլերին: Այս մասին գրում է Luxurylaunches.com կայքը:
Այն պատրաստված է ոսկեջրած արծաթից և զարդարված սուտակներով: Ոչ մի ակնհայտ ապացույց չկա, որ բոլոր ժամանակների մարդասպանը կրել է այդ զարդը: Հայտնի է, որ մատանին պատրաստել է Կարլ Բերթհոլդը՝ ազգայնամոլ, ով անողոք կերպով հետևում էր ոսկյա զարդերի ոլորտի հրեա գործարարներին:
Բերթհոլդը Հիտլերին նամակ է հղել՝ ասելով, թե ինքն ազատել է իր հրեա աշխատակիցների մեծ մասին և կուսակցական ղեկավարներից ֆյուրերի համար մատանի պատրաստելու հանձնարարություն է ստացել:
Մատանին գտել է մի ամերիկացի զինվոր՝ Բավարիայում՝ Հիտլերի նստավայրում: Այնուհետև մատանին մի քանի անգամ վերավաճառվել է: Վերջին սեփականատերը մահացել է 2 տարի առաջ, և նրա թոռը որոշել է ազատվել այդ զարդից:
Աճուրդի տունը հույս ունի զարդի համար ստանալ առնվազն 100 հազար դոլար:










































