Իրանն ու Մեծ Բրիտանիան մտադիր են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները՝ հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Մասնավորապես, հաղորդվում է, որ այդ հարցի լուծման համար Նյու Յորքում հոկտեմբերին տեղի կունենա Իրանի նախագահ Հասան Ռուհանիի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգի հանդիպումը:
Երկրները դիվանագիտական հարաբերությունները խզել էին 2011թ., երբ Թեհրանում բրիտանական հյուպատոսությունը հարձակման ենթարկվեց:









































