Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր հույս է հայտնել, որ Սիրիայի հարցով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի միջև ձեռք բերված համաձայնությունը վերջ կդնի Սիրիայում քիմիական զենքին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք հուսով ենք, որ սիրիական քիմիական զենքի հարցով ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև ձեռք բերված փոխըմբռնումը կտա իր արդյունքները: Սակայն դրանք կարելի է գնահատել քիմիական զենքի ամբողջական ոչնչացման դեպքում, որը կիրառվել է սիրիական ռեժիմի կողմից իր ժողովրդի դեմ»,- ասել է Նեթանյահուն:
ՌԴ ու ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երեկ սիրիական հարցի շուրջ ձեռք են բերել պայմանավորվածություն:










































