Monday, 15 06 2026
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ

Ծավալվող և խորացող ողբերգություններ

Օր չկա, որ օրվա լրահոսում չկարդանք Երևանում կանխված մահափորձի կամ գործված ինքնասպանության մասին: Իրավիճակը սկսել ու կարծես թե սպրինտերի արագությամբ մարդկային կյանքեր է խլում մեզանից: «Անհատական» ինքնասպանությունների շարանը քիչ էր, այժմ սկսել են «խմբակային» ինքնասպանություններ: Ո՞ւր է հասցնելու այդ ամենը, ե՞րբ է այդ ամենն արժանանալու պատշաճ հասարակական ուշադրության, հասարակական դիրքորոշման, ե՞րբ է պետությունը ընդունելու իր սոցիալական պատասխանատվությունն այդ իրողությունների համար և քայլեր ձեռնարկելու հանրային մթնոլորտի սոցիալական հիմքերը առողջացնելու համար, որովհետև դրանց հիվանդությունն արդեն ոչ միայն հանրության բարոյահոգեբանական կառուցվածքն է քայքայում, այլ հասարակության անդամներին սպառնում է ֆիզիկապես:

Մարդիկ այսօր հուսահատությունից և հոգեբանական ցնցումներից իրենց են սպանում, վաղը կսկսեն արդեն միմյանց սպանել: Ցանկացած պատասխանատու և հաշվետու իշխանություն պետք է որ ինքը նախաձեռներ մտահոգիչ իրողությունների հանդեպ ուշադրության գեներացում, որպեսզի ձևավորվեր ընդհանրական, կոլեկտիվ պատասխանատվություն հասարակության յուրաքանչյուր անդամի կյանքի համար: Սակայն Հայաստանում իշխանությունը, դրա փոխարեն, գերադասում է այդ ամենը մատնել լռության` ներկայացնելով բոլորովին այլ մի իրականություն, որտեղ ամեն ինչ երաժշտություն է, ուրախություն է, ծափ ու ծիծաղ:

Ամեն ինչ արվում է ողբերգությունների սոցիալական բազան ոչ թե հաղթահարելու, այլ լռության մատնելու, կոծկելու համար` ջայլամային քաղաքականության օրինակով: Միայն թե ի տարբերություն ջայլամի, Հայաստանի իշխանությունը անկասկած շատ լավ է հասկանում, թե ինչ է անում, ու հստակ գիտակցում է, որ խնդիրները չնկատել տալով` դրանք իրականում չեն դադարում գոյություն ունենալ, այլ ստանում են է՛լ ավելի սարսափելի դրսևորումներ: Պարզապես դրանից բացի, իշխանությունը նաև գիտակցում է, որ ինքը պարզապես անկարող է լուծում տալ այդ խնդիրներին, որովհետև դրանք հասել են այնպիսի հյուսվածքային խորության, որ անգամ ամենամեծ ցանկության դեպքում դրանց լուծումը հնարավոր չէ առանց հասարակական լեգիտիմության:

Հետևաբար, մնում է կամ քաղաքացիների կյանքը փրկելու համար հրաժարական տալ և վերջապես ձևավորել լեգիտիմ իշխանությունը, կամ մնում է մոռացության մատնել և կոծկել խնդիրների սոցիալական հիմքերն ու հետևանքները: Հայաստանի իշխանությունն ընտրել ու ընտրում է երկրորդը` նախընտրելով սեփական բարեկեցությունը:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում