Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ուրբաթ անվանել է Մեքսիկան «սնանկ-պետություն»։
«Մեքսիկան վերածվել է սնանկ-պետության՝ շնորհիվ բռնության, անհավասարության և թմրաթրաֆիքի»,-հայտարարել է Մադուրոն ազգայի հեռուստատեսության եթերում։ Հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ Վենեսուելան ինքնին գտնվում է ծայրահեղ ծանր ճգնաժամի պայմաններում՝ կառավարության քաղաքականության դեմ զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին, որոնք արդեն ավելի քան 45 կյանք են խլել։
Ավելի վաղ Մեքսիկան մյուս լատինաամերիկյան երկրների թվում կտրուկ դատապարտել էր Վենսուելայում ցուցարարների դեմ ուժի կիրառումը։
Մադուրոյի խոսքով՝ Մեքսիկայի իշխանությունները չեն անում ոչինչ՝ մեքսիկացիներին ԱՄՆ իշխանությունների հարձակումներից պաշտպանելու համար։ «Թրամփը հարձակվում է Մեքսիկայի վրա, իսկ Մեքսիկայում կառավարություն չկա, որ պաշտպանի մեքսիկացիներին»,-ասել է Մադուրոն։








































