Արևելաչինական ծովում չինական երկու կործանիչներ որսացել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ: Ասյ մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ WC-135 Constant Phoenix ինքնաթիռը, որը նախատեսված է մթնոլորտից նմուշներ վերցնելու համար՝ միջուկային պայթյուններ հայտնաբերելու նպատակով, չորեքշաբթի պլանային առաքելություն է իրականցրել Արևելաճինական ծովի միջազգային օդային տարածքում: Ամերիկյան ինքնաթիռը որսացել են չինական Սու-30 կործանիչները:
Ամերիկացի զինվորականները Չինաստանի գործողությունները որակել են որպես «ոչ մասնագիտական»: Նրանց տվյալներով՝ ինքնաթիռը գործել է միջազգային օրենսդրությանը համապատասխան:









































