Արտաշատի քաղաքապետի ընտրությունների հետ կապված՝ առ այս պահը որևէ որոշում չի կայացվել: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը:
Հարցին՝ եթե լինի Հովհաննես Ղազարյանի թեկնածությունը, մտահոգվելու առիթ չե՞ք տեսնի, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Ես այդ մասին չեմ ուզում մտածել, ոչ էլ խոսել, այդպիսի բան չկա, ավելորդ մեկնաբանություն չեմ ուզում անել: Որևէ հանձնարարական կամ քննարկում չի եղել: Զուտ խոսակցություններ են: Իմ որոշման մասին էլ ես հետո կասեմ, օրը կգա կասեմ:
Առայժմ մարզային կառույցը ես եմ ղեկավարում, կարծում եմ մասնակցություն պիտի ունենամ: Կարծում եմ այս անգամ էլ ինտրիգներով չի անցնի: Այս ուշացումը ինչ որ բանի տանում է, կգա մի պահ, կորոշվի»:








































