ԱՄՆ-ը և ԵՄ-ն հրաժարվել են Եվրոպայից ԱՄՆ ժամանող ավիաչվերթերում նոթբուքերի ու պլանշետների՝ ձեռքի ուղեբեռով տեղափոխելու արգելքը։ Նման որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի իշխանությունների ներկայացուցիչների ու փորձագետների կողմից Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հանդիպման արդյունքներով հայտարարությունում ասվում է, որ դիտարկվում են մի շարք այլ միջոցառումներ՝ թռիչքների անվտանգության ապահովման համար։ Հայտարարությունում չի հստեցվում, թե կոնկրետ ինչ միջոցառումների մասին է խոսքը։








































