Չելսի Մենինգը, որը դատապարտվել էր WikiLeaks-ին գաղտնի տվյալներ փոխանցելու համար, ազատ է արձակվել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Նա պատիժը կրում էր ԱՄՆ Կանզաս նահանգի բանտերից մեկում:
Դատարանի վճռի համաձայն՝ Չելսի Մենինգը (նախկինում՝ Բրեդլի Մենինգ), պետք է ազատ արձակվեր 2045թ.: Հունվարին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռացող Բարաք Օբաման մեղմացրել է նրա դատավճիռը:
Հիշեցնենք, որ ամերիկացի զինվորական Բրեդլի Մենինգը ձերբակալվել էր 2010թ. մայիսին WikiLeaks-ին ավելի քան 700 հազար զինվորական և դիվանագիտական փաստաթղթեր փոխանցելու կասկածանքով: 2013թ. նա դատապարտվել էր 35 տարվա ազատազրկման: Բանտում նա անվան և սեռափոխության հայց է ներկայացրել:







































