EsteemAudit ծրագիրը գողացվել է ամերիկյան հատուկ ծառայությունների համակարգերի վրա հարձակման ընթացքում: Ցանցահենները «սև ցանցում» վաճառում են ԱՄՆ-ի այդ կիբերզենքը:
Ինչպես հայտնում է Financial Times-ը, ծրագրի վաճառքում հայտնվելու մասին հայտարարել են անվտանգության ոլորտում աշխատող վերլուծաբանները:
Այժմ EsteemAudit-ը կարող է հանցավոր նպատակների համար օգտագործել յուրաքանչյուրը, ով դա կգնի:










































