ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մարդկության դեմ գործած հանցանքների մեջ: Այս մասին փոխանցում է Al Jazeera-ն:
Համապատասխան հայտարարությունը նա արել է ուրբաթ՝ Կանանց միջազգային ֆորումի ժամանակ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կանխորոշումներ է արել փորձագիտական զեկույցի բովանդակության մասին՝ ասելով, որ դրանում հավանաբար կտեղեկացվի քիմիական զենքի կիրառման մասին:
Զեկույցի հրապարակման ամսաթիվը դեռևս հայտնի չէ:









































