Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործողության մեջ է դրել Ազգային և պաշտպանության անվտանգության խորհրդի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու որոշումը: Նախագահի հրահանգի համաձայն՝ պաժամիջոցների ցանկում ներառվել են 1228 ֆիզիկական և 468 իրավաբանական անձինք:
Բացի այդ Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուսական խոշոր հեռուստաընկերությունների դեմ՝ TV Tsentr, RTR-Planeta, RBC, TNT, Zvezda և այլն: Դրանց հեռարձակումը Ուկրաինայի տարածքում արգելված է: Երկրի տարածքում արգելվել են նաև Odnoklassniki և VKontakte ռուսական սոցցանցերը:
Անձնական պատժամիջոց է սահմանվել «Ռոսսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի դեմ:







































