ՄԱԿ-ի փորձագետները զեկույց են նախապատրաստել Սիրիայում քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ՝ հաղորդում է Reuters-ը:
Զեկույցն այս հանգստյան օրերին կներկայացվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: Վերջինս նաև կորոշի, թե երբ է կարելի զեկույցը հրապարակել:
Միևնույն ժամանակ, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմին պայմանավորվել են եռակողմ հանդիպում անցկացնել և նորից քննարկել սիրիական հարցը:









































