Ցանցահենները հաստատում են, որ իրենց հաջողվել է հասանելիություն ստանալ «Կարիբյան ծովահենները. Հանգուցյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմին, որը դեռևս դուրս չի եկել վարձույթ։ Նրանք սպառնում են ֆիլմը տեղադրել համացանցում՝դարձնելով այն համընդհանուր հասանելի, եթե The Walt Disney Company-ն բիտքոինի տեսքով փրկագին չվճարի։ Այս մասին հայտնում է Deadline-ը։
Ընկերության տնօրեն Բոբ Այգերը հաստատել է գողության փաստը։
Նշվում է, որ ընկերությունը մտադիր չէ իրականացնել ցանցահենների առաջադրած պայմանները և ակտիվորեն համագործակցում է այդ հարցով Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ։








































