Դեռևս տասը տարի առաջ համաձայնագիր էր ստորագրվել ԱՄԷ-ում Լուվրի մասնաճյուղ բացելու վերաբերյալ:
Միայն վերջերս մամուլում հաղորդագրություն տարածվեց նրա մասին, որ թանգարանի բացումը ծրագրվում է այս տարվա նոյեմբերի վերջին: Թանգարարանի շենքի շինարարության վրա աշխատում են 3000 շինարարներ: Ֆրանսիան պատրաստվում է արվեստի գործեր տեղափոխել Աբու Դաբի: Թանգարանի մասնաճյուղը կցուցադրի նաև ԱՄԷ-ի թանգարանային հավաքածուներից 700 նմուշներ:











































