«Ելք» դաշինքի անդամ, փաստաբան Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրարդ Շարմազանովը ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ իրենց ուղղված մեղադրանքները «մերկապարանոց և սուտ» է որակել, նշեց. «Մենք ներկայացրել ենք տեղեկություններ, փաստի վերաբերյալ հայտարարություններ, դրանք հենվում են առանձին փաստերի և փաստերի համակցության վրա: Գնահատեք ինքներդ՝ դրանք մերկապարանոց են թե ոչ: Եվ արդյո՞ք իշխանության նկատմամբ վստահությունը փոխվում է դրանից, թե ոչ: Այն, ինչ մենք ասում ենք, դա արձանագրված է օբյեկտիվ, կողմնակի դիտորդների զեկույցներում, նաև ՍԴ որոշումներում կա այդ մտահոգությունը: Ուստի ՀՀԿ խոսնակի հայտարարությունները մերկապարանոց են»:
Զեյնալյանի խոսքով՝ հնարավոր է ճշտել հայտնաբերված թղթերի ծագումնաբանությունը, որոնցում կան կարևոր տեղեկություններ, մարդկանց անձնական տվյալներ, հեռախոսահամարներ, գումարի չափեր:
Մանրամասները՝ տեսանյութում:








































