Tuesday, 30 06 2026
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում

Այդ երևույթը լավն է. Կնյազ Հասանովը՝ ԱԺ առաջին նիստը վարելու մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության ազգությամբ քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը։

– Պարոն Հասանով, ԱԺ առաջին նիստը որպես ամենատարեց պատգամավոր Դուք եք վարելու։ Պատրաստվե՞լ եք։

– Որ ասել են՝ երևի ճիշտ է, ուրեմն ես պետք է վարեմ Ազգային ժողովի վեցերորդ  գումարման անդրանիկ նիստը՝ մինչև Ազգային ժողովի նախագահ ընտրվելը։

Առաջնահերթություն չկա՝ նախ այդ երևույթը լավն է, ինձ համար ուրախալի է, պատմական փաստ է։  Ինձ համար շատ լավ ու ընդունելի կլինի։ Թե չէ ՝ պարզ  մեկը պետք է վարի, ավագներից ես եմ ցուցակի մեջ, և երևի ինձ կհանձնարարեն, որ վարեմ նիստը։

– Իսկ ելույթ պատրաստե՞լ եք։

– Բոլոր դեպքերում ես և ՀՀ բոլոր ազգային փոքրամասնությունները իրենց երախտիքի խոսքը կասեն ՀՀ իշխանություններին, հայ ժողովրդին։ Լավ է, որ ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչ գտնվելու են Ազգային ժողովում։ Պատմական է, որ Ազգային ժողովի փոքրամասնության ներկայացուցիչը վարի առաջին նիստը, այսինքն՝ ես եմ վարելու: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Այսինքն՝ Ազգային ժողովի փոքրամասնությունները տեղ ունեն և բիզնեսում, և էդպես, և, վերջապես, Ազգային ժողովում։

– Ի՞նչ եք կարծում՝ Գալուստ Սահակյանից հետո մի փոքր դժվար չի լինի Ձեզ համար նիստ վարելը։

– Ես չգիտեմ։ Գալուստ Սահակյանն աշխատել է Ազգային ժողովի նախագահ, հիմա Ազգային ժողովը նոր նախագահ կընտրի՝ ես տեղյակ չեմ։ Բայց Գալուստ Սահակյանը շատ խելացի անձնավորություն է  և շատ լավ համբավ է թողել որպես ԱԺ նախագահ։

– Պարոն Հասանով, օրերս տեղեկություն տարածվեց, թե քուրդ և եզդի համայնքների միջև լարվածություն կա. եզդիները դժգոհում են, որ իրենք քանի որ ավելի շատ են, պետք է  դուք և իրենք հավասար քանակությամբ մանդատներ չունենայիք։ Կա՞ այդպիսի լարվածություն։

Ոչ մի լարվածություն չկա։ Ես այդ հարցին չեմ էլ ուզում պատասխանել։ Սա մարդու իրավունքների պաշտպանություն է, ով կասի՝ ես եզդի եմ, թող եզդի մնա, ով կասի քուրդ է՝ թող  քուրդ լինի։ Հայաստանի իշխանությունները բոլոր փոքրամասնություններին մի աչքով են նայում, մի ձևով են տեղ տալիս ու ամեն ինչ անում են, որ ազգային փոքրամասնություններն աճեն ու բարգավաճեն։

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում