ԱՊՀ երկրներում կստեղծվի անձանց տվյալների բազա, որոնք ազատազրկման մեջ են ծանր հանցագործությունների համար, հաղորդում է «Ռոսիսկայա գազետա»-ն:
Նման որոշում է կայացվել ԱՊՀ անդամ երկների պատժի կրման ծառայությունների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի ունեցել Մինսկում:
«Ընդհանուր տեղեկատվական բազաների ստեղծումը, որում կներառվեն տվյալներ ահաբեկիչների, ծայրահեղականների, ինչպես նաև ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց մասին, խորհրդի հիմնական նախագծերից է: Նման մարդիկ մեր երկրների սահմանները հանգիստ անցնելու հնարավորություն չպետք է ունենան»,-ասել է Ռուսաստանի պատժի կատարման դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վալերի Մաքսիմենկոն:
Նրա խոսքով՝ ազատազրկվածների տվյալների միասնական բազան կստեղծվի կես տարվա ընթացքում:







































