Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում գիշերը հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ոչնչացել է առևտրի 50 օբյեկտ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ հրդեհը բռնկվել է առափնյա Սիսայդ-պարկ բնակավայրի պաղպաղակի խանութում և արագ տարածվել մյուս առևտրի կետեր:
Բացի այդ, հրդեհը ոչնչացրել է փայտե ծառուղու մեծ մասը, որը համարվում է տեղի տեսարժան վայրն ու վերջերս էր վերականգնվել՝ 2012-ի հոկտեմբերին «Սենդի» փոթորկի հետևանքով վնասվելուց հետո:
Տուժածների մասին չի հաղորդվում: Հրդեհի դեմ պայքարում են հարյուրավոր հրշեջներ, որոնց աշխատանքը դժվարացնում է ուժեղ քամին:









































