Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության զինամթերքի պահեստում պայթյունից առնվազն 20 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Տանը, որն ահաբեկիչները վերածել էին պահեստի, ընդհանուր առմամբ 3 պայթյուն է որոտացել։ Դրա հետևանքով ավերվել է 15 տուն և մի քանի ավտոմեքենա։
Պայթյունները տեղի են ունեցել Սիրիայի արևելյան Դեր Զոր նահանգում։ Պայթյունների պատճառը հայտնի չէ։









































