Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպմանը կատակել է Հետախուզության դաշնային բյուրոյի (FBI) ղեկավար Ջեյմս Կոմիի պաշտոնանկության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Լավրովի և Թիլերսոնի բանակցությունների մեկնարկից առաջ լրագրողները հարց են տվել՝ արդյոք Կոմիի պաշտոնանկությունը կազդի իրենց օրակարգի վրա:
«Նրան աշխատանքից հեռացրե՞լ են: Դուք կատակում եք»,-ասել է Լավրովը, որից հետո ամերիկացի գործընկերոջ հետ դուրս է եկել սրահից:
Այս կերպ Լավրովը արձագանքել է նորությանն այն մասին, որ Կոմին ինքը չի հավատացել աշխատանքից ազատվելու մասին հաղորդագրությանը: Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, նա մտածել է, որ դա խաղարկային հնարք է:








































