Մեծ Բրիտանիայի բնակիչը լուսանկարել է ամպ, որն ընդունել է հրեշտակի տեսք, գրում է The Telegraph-ը:
«Ես աշխատում էի հորս ձեղնահարկում, երբ պատահաբար նայեցի պատուհանից ու տեսա «հրեշտակի»: Անմիջապես վերցրի ֆոտոխցիկն ու հասցրի մի քանի լուսանկար անել` մինչ ամպը կտարրալուծվեր երկնքում»,- պատմում է Իեն Ուիլյամսը:
Նշենք, որ 2009 թ. Բրիտանական համալսարանի Լոնդոնի քոլեջի կենսաբան Ռոջեր Ուոթթոնն ապացուցեց, որ հրեշտակները, որոնք պատկերել են եվրոպացի նկարիչները, փաստացի ի վիճակի չէին թռչել:









































