«Ես կցանկանայի, որ մեր պետության և պետականության պատմություններն իրարից նորից չանջատվեն»,- Ստեփանակերտում մայիսի 9-ին հայտարարել է քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, հայտնում է «Արցախպրես»-ը:
«Մեր պետականությունը պետք է լինի կայուն, ուժեղ, հզոր, որպեսզի մեր հայրենակիցներն ապրեն այն զգացումով, որ մենք ունենք հզոր պետություն և հզոր բանակի հրամանատարություն: Մեր ժողովուրդը կարողանա բարգավաճել, և պետությունը դառնա ավելի բարեկեցիկ, որպեսզի աշխարհի տարբեր գաղութներից ու վայրերից հայերը գան Արցախ և այստեղ ապրեն ու զարգացնեն մեր հայրենի երկիրը»,-մասնավորապես, նշել է Ա. Միհրանյանը:







































