Կորեայի Հանրապետության զինված ուժերը բերվել են ռազմական պատրաստվածության բարձր մակարդակի՝ կապված մայիսի 9-ին այդ երկրում կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, Սեուլում ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ դա կապված է Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության կողմից հնարավոր նոր ռազմական սադրանքների հետ:
«Զորքերը պահպանում են ռազմական պատրաստության ուժեղացված մակարդակը»,- ասել է սպան:
Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան այս ժամանակահատվածում կարող է բալիստիկ հրթիռների նոր արձակումներ կամ ատոմային փորձարկումներ իրականացնել:









































