Կորեացի դիզայներ Սուն Մո Կանը փաթեթներով թեյի յուրօրինակ եղանակ է ներկայացրել, որ կոչել է Hanger Tea (կախիչ թեյ): Թեյի փաթեթները նման են կախիչներով վերնաշապիկների:
Կախիչները փոխարինել են ավանդական թելիկներին. թեյի պարկերը փոքրիկ կախիչների միջոցով ամրացվում են բաժակի եզրին:
Թեյի տուփը պահարանային ոճով է պատրաստված. այն ասես թափանցիկ դռներով զգեստապահարան լինի, որում թեյի փաթեթը կախված է զգեստի պես:












































