ՀՀ ԱԺ պատգամավոր, «ոչ գործարար» Սամվել Լիմինդրովիչը բուռն տրանսֆորմացիոն գործընթացների մեջ է: Նա այլևս ԱԺ է ներկայանում խիստ սոլիդ սև կոստյումով, լուրջ-լուրջ` Եվրապառլամենտի ներկայացուցչի հայացքով քայլում է միջանցքներով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ նախորդ օրը, տեսնելով միջանցքի ծայրում հավաքված լրագրողներին, նա լույսի արագությամբ անհետացել է՝ մտնելով գեներալների սենյակ: Վերջիններս չկային՝ դուրս եկավ, ապա նույն արագությամբ հայտնվել է ՕԵԿ ֆրակցիայի դռանը, սակայն այնտեղ էլ թույլ չտվեցին ներս մտնել. ասացին` խորհրդակցություն է: Գործի դնելով իր ողջ արագությունը, հետևում թողնելով լրագրողների բանակը, նա հաղթահարեց երկար ֆոյեն ու թափանցեց ՀՀԿ ֆրակցիայի պատերից ներս:
Քիչ հետո դուրս եկավ, մոտեցավ միջանցքում կանգնած գեղեցկատես աղջկան. լուրջ նրբությամբ ինչ-որ բան էր բացատրում: Ասում են` Լիմինդրովիչը չի սիրում «վուլգար» աղջիկների: «Զզվում եմ էդ բուլգարներից»,- ասել էր նա:
Իսկ երեկ, արդեն չէր հասցրել փախչել, և պատասխանել էր լրագրողների հարցերին:











































