ԱՄՆ-ը կորցնում է առաջատար դերը, Եվրամիությունը, ընդհակառակը, գնալով հուսալի գործընկեր է դառնում համաշխարհային խնդիրների լուծման մեջ: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«ԵՄ-ն հնարավորություն ունի համաշխարհային խոշոր խնդիրների լուծման հարցում հուսալի և ուժեղ դիրք գրավելու այն ոլորտներում, որտեղ Վաշինգտոնը կորցնում է իր առաջատար դերը»,- հայտարարել է Մոգերինին ուրբաթ օրը Ֆլորենցիայում մամլո ասուլիսի ժամանակ:
Պատասխանելով Թրամփի «անկանխատեսելի» լինելու մասին հարցին՝ նա ասել է, որ «եվրոպացիների ճանապարհը սադրանքների հետ խաղալը չէ»: «Մարդիկ ցանկանում են աշխատել ԵՄ-ի հետ ոչ թե նրա համար, որ սիրում են մեզ, այլ որովհետև գիտեն, թե ինչ սպասեն մեզանից»,- ասել է նա:









































