Լյուք Բեսոնի նոր՝ «Մալավիտա» ֆիլմում դերասանուհիներ Միշել Փֆայֆերը և Դիանա Ագրոնը մոր և դստեր են մարմնավորել: Սակայն սեպտեմբերի 10-ին Նյու Յորքում տեղի ունեցած ֆիլմի շնորհանդեսի ժամանակ դերասանուհիներն ավելի շատ քույրերի էին նման:
55-ամյա Փֆայֆերը մանուշակագույն թավշից կոստյում էր կրում: Նրա այս հագուստն արժանացել է նորաձևության քննադատների ոչ միանշանակ գնահատականին: Մեկը հիանում էր դերասանուհու շքեղ հագուստով, մյուսը՝ նրան անճաշակ լինելու մեջ մեղադրում:
Այս հագուստը դերասանուհին համալրել էր թափանցիկ բլուզով և արծաթե շղթայով: Փֆայֆերը ձեռքին սև, փոքրիկ պայուսակ էր պահում:
Ֆիլմում նրա գործընկեր 26-ամյա Դիանա Արգոնը շնորհանդեսի համար ավելի դասական հագուստ և գույն էր ընտրել: Նա կրում էր սպիտակ կարճ բլուզ և սև, ծնկներից ներքև կիսաշրջազգեստ:
Այս մասին հաղորդում է 7days.ru կայքը:









































