Մոսկվան պատրաստ է Անկարային C-400 զենիթահրթիռային համալիրներ մատակարարել մեկ դիվիզիոնի դիմաց 500 միլիոն դոլարով: Այս մասին հաղորդում է rbc.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլին մոտ կանգնած իր աղբյուրին: Տեղեկատվությունը հաստատել է նաև ՌԴ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած զրուցակիցը:
Այս հարցի շուրջ ռուս-թուրքական բանակցությունները շարունակվում են մի քանի ամիս և թուրքական կառավարության խոսքով՝ վերջնական փուլում են: Բայց փորձագետները կարծում են, որ Թուրքիան մտադիր չէ գնել զենիթահրթիռային համալիրները, այլ ցանկանում է ՆԱՏՕ-ին ցույց տալ իր ինքնուրույնությունը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմրտրի Պեսկովը հայտարարել էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը C-400-ի գնման հարցը քննարկել են Սոչիում հանդիպման ժամանակ:









































