Thursday, 04 06 2026
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Կովկասյան հովազին կհետևեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի նվիրած GSM մոդուլով տեսախցիկներով

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի շրջակայքում և ընդգրկում է շուրջ 2000 հա տարածք` ձգվելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարավային սահմանի երկայնքով: Տարածքը 2011թվականից վերահսկվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից` որպես հատուկ պահպանվող տարածք, ինչին աջակցում են ՀՀ Բնապահպանության նախարարությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, բրիտանական Համաշխարհային հողային միավորումը (World Land Trust) և Նիդերլանդների Բնության պահպանության միջազգային միության կոմիտեն (ԲՊՄՄ` IUCN NL):

Հաշվի առնելով տարածքը մշտապես հսկողության տակ պահելու կարևորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին նվիրել է երեք «թակարդ» տեսախցիկ` հատուկ վայրի բնությանը հետևելու համար: Տեսախցիկներն ունեն ներդրված հատուկ GSM մոդուլ:

2012 թվականի գարնանը ապաստարանի անտառապահները նկատել էին հովազի ոտնաթաթի հետքեր և գտել վերջինիս մազափնջի և կղանքի նմուշները, որոնք ուղարկվել էին Իսրայելում գործող լաբորատորիա` գենետիկական փորձաքննության: Արդյունքում` հաստատվել էր, որ նմուշներն իրապես պատկանում են Կովկասյան հովազին: Մեկ տարի անց՝ 2013 թվականի հունիսի 30-ի գիշերն ապաստարանի տեսախցիկներն արձանագրել էին հովազի պոչը:

Արդեն օգոստոսի 7-ի առավոտյան, ապաստարանի տարածքում տեղադրված տեսախցիկը նկարահանել է Կովկասյան հովազին՝ իր ողջ շքեղությամբ: Տեսագրության կադրերն ուսումնասիրելիս, հիմնադրամի մասնագետները պարզել են, որ հովազն, ամենայն հավանականությամբ, ընկել է թակարդը և ունի ետին վերջույթների շարժողականության խնդիր, ինչը հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգիայի և էվոլյուցիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, հայտնի գիտնական, կենսաբանական գիտությունների թեկնածու Վիկտոր Լուկարեվսկին:

Կովկասյան հովազի, ինչպես նաև այլ կենդանիների` բեզոարյան այծերի, անդրկովկասյան գորշ արջի, գառնանգղերի, գայլերի, վարազների և աղվեսների տեսագրությունները, 2010 թվականից ի վեր` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և վերջինիս գործընկերների համատեղ ջանքերի շոշափելի արդյունքն են: Արդյունավետ կառավարման մոտեցման շնորհիվ, ապաստարանն անվտանգ միգրացիոն միջանցք է ապահովում կենդանիների համար, իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար` ծառայում է որպես բուֆերային գոտի: Սա հատկապես կարևոր է, քանի որ Կովկասյան հովազի ներկայությունը պայմանավորված է տարածքում բավարար սննդի, տվյալ դեպքում` բեզոարյան այծերի և վարազների առկայությամբ:

Կովկասյան հովազի պահպանման վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բարձրացնելու և նոր սերնդին կրթելու նպատակով, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ մի շարք միջոցառումներ կկազմակերպի այս տարի: Դրանց թվում են 6-րդ համահայկական նկարչական մրցույթը և «Արևորդի» միջազգային բնապահպանական 4-րդ փառատոնի շրջանակներում անցկացվող կենդանիների դիմակահանդես-շքերթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում