ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել միջգերատեսչական կոմիտեի ստեղծմանը՝ այլ երկրներում Ռուսաստանի ակտիվ և գաղտնի ազդեցությանը դիմագրավելու համար, հաղորդում է TASS գործակալությունը:
Նշվում է, որ կոմիտեի ստեղծման ծախսերը ներառվելու են ԱՄՆ բյուջեի նոր նախագծի մեջ: Ստեղծվող հանձնաժողովը պայքարելու է գաղտնի հեռարձակումների, ԶԼՄ-ների մանիպուլյացիաների, ապատեղեկատվության, գործակալների ֆինանսավորման դեմ:
«Իշխանության գործադիր ճյուղի կառույցում ստեղծվում է միջգերատեսչական կոմիտե, որի խնդիրն է դիմադրել Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկվող թաքնված ազդեցության ակտիվ միջոցներին»,-ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:
Ակնկալվում է, որ ԱՄՆ սենատը համապատասխան օրինագիծը կընդունի այս շաբաթ:









































