Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

ՊԵԿ-ը և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպությունը համաժողով են կազմակերպել

Պետական եկամուտների կոմիտեի և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) համատեղ նախաձեռնությամբ, մայիսի 3-5-ը Երևանում մեկնարկել է «Հարկային մարմինների ռազմավարությունը հարկ վճարողների սպասարկման փոփոխուն միջավայրում» խորագրով միջազգային համաժողով՝ շուրջ 20 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայաստանի հարկային ծառայությունը 7 տարի առաջ է միացել է IOTA-ին և արդեն 6-րդ տարին է` կազմակերպության համա ժողովներն անցկացվում են նաև Հայաստանում: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի, կարևորելով միջազգային փորձի փոխանակման գործընթացը` Պետական եկամուտների կոմիտեն շահագրգռված է ապահովել իր մասնագետների մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին: Եռօրյա համաժողովը հնարավորություն կընձեռի քննարկել հարկային մարմինների և հարկային ծառայություններ մատուցողների միջև գործակցության ռազմավարությունների մշակման հարցերը, ուսումնասիրել բնագավառի միջազգային լավագույն փորձն ու ձեռք բերել նոր գիտելիքներ: Վախթանգ Միրումյանի խոսքով՝ այն կարևոր է նաև մեր երկրում իրականացնող հարկային բարեփոխումների համատեքստում. «Հայաստանի հարկային վարչարարությունը արմատական բարեփոխումների փուլում է, և այդ գործընթացում մեծ դեր ունի եկամուտների ապահովումը: Կարևոր է նաև, որ այն կատարվի հարկային կարգապահության ավելացման հաշվին»: Վերջին տարիներին Հայաստանում իրականացված օրենսդրա­կան և վարչարարական աշխատանքներն ուղղված են եղել հարկային կարգապահության մակարդակի բարձրացմանը: Աշխատանքներն իրականացվել են ինչպես օրենսդրական կարգավո­րում­ների, այնպես էլ վարչարարական կարողությունների ներդրման միջոցով: Հարկային վարչարարության հիմնական ուղղությունն, ըստ Վախթանգ Միրումյանի, օրինապահ հարկ վճարողների հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդումն է, ինչն էլ հարկային մարմնի և հարկային ոլորտում ծառայություններ մատուցողների միջև սերտ համագործակցություն է ենթադրում. «Այս կառույցների հետ գործակցությունն իրականացվում է տարբեր հարթակներում, այդ թվում՝ էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, հարկ վճարողների շահերը ներկայացնող տարբեր հասարակական կառույցների, մասնավորապես՝ Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հետ աշխատանքներում»:

Արդյունավետ գնահատելով ՊԵԿ-ի մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին, Դևիդ Վուդսն ընդգծել է, որ եվրոպական փորձի համադրումը կարող է նպաստել հարկային կարգապահության մեխանիզմների կատարելագործմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում