Friday, 03 07 2026
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա

Լրատվամիջոցների համար, խոսքի ազատության առումով, լարված է եղել նախընտրական շրջանը

2017-ի  առաջին եռամսյակը խոսքի ազատության առումով լարված է եղել Հայաստանի լրատվամիջոցների համար: Այն պայմանավորված է եղել ընտրությունների լուսաբանմամբ: Այս մասին մայիսի 3-ին՝ մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ կայացած ասուլիսին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Խոսքի ազատության պաշտպանության պետական կոմիտեի 2017 թվականի առաջին եռամսյակային  զեկույցը ցույց է տալիս, որ Հայաստանում խոսքի ազատության ռեգրեսիվ միտում կա: Բավականին լարված էր առաջին եռամսյակը, ինչը կապված էր ընտրությունների լուսաբանմամբ: Նախընտրական շրջանում, ընտրությունների ժամանակ, երբ շիկանում է հասարակական –քաղաքական մթնոլորտը, անպայման ավելանում են ճնշումները լրատվամիջոցների նկատմամբ»,-ասաց Աշոտ Մելիքյանն ու հիշեցրեց, որ “Freedom house” և «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունների հրատարակած զեկույցների համաձայն՝ Հայաստանը հետընթաց է  ապրել խոսքի ազատության առումով:  Բայց երկու կազմակերպություններն էլ նշում են, որ ամբողջ աշխարհում է նկատվում այս միտումը:

Նրա խոսքով՝  նախընտրական ժամանակահատվածում արձանագրվել է լրագրողների դեմ կիրառված ֆիզիկական բռնության երեք դեպք:  Գրանցված 32 տարատեսակ ճնշումներից 18-ը ևս կապված են եղել նախընտրական շրջանի հետ: Արձանագրվել է նաև դատական հայցերի ավելացում՝ ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների: Դա հիմնականում կապված է sut.am կայքի դեմ ուղղված 30 հայցերով:

«Մենք հետևում ենք նաև «Էլեկտրիկ Երևան»-ի, Խորենացու փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից տուժած լրագրողների իրավունքների վերականգնման գործընթացին: Կոմիտեն նաև որոշ տուժած լրագրողների գործեր ուղարկել է միջազգային ատյաններ»,- ասաց Աշոտ Մելիքյանն ու հավելեց, որ  խոսքի ազատությունը բարձր մակարդակի վրա պահելու համար անհրաժեշտ են ամենօրյա ջանքեր, պայքար, որպեսզի օրենսդրական իրավունքները կիրառվեն նաև առօրյայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում