Իտալիայի Սալենտո մարզի բնակիչները շարունակում են բողոքի ակցիաներն ընդդեմ Տրանսադրիատիկ գազատարի շինարարության, որով ադրբեջանական գազը մատակարարվելու է Եվրոպա:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հերթական բողոքի ակցիան տեղի է ունեցել մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը: No TAP կազմակերպության մի քանի հարյուր աշխատակիցներ փորձել են խոչընդոտել գազատարի շինարարությանը: Արդյունքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և շինհրապարակի անվտանգության աշխատակիցների միջև:

Տրանսադրիատիկի (TAP) գազատարի շինարարության դեմ ցույցերը մեկնարկել են մարտի կեսից: Իտալացիների դժգոհության հիմնական պատճառն այն է, որ շինարարության պատճառով ընկերությունը սկսել է կտրել այդ շրջանում գտնվող ձիթենու ծառերը:









































