Tuesday, 30 06 2026
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ

Սերժ Սարգսյանին ցույց են տալիս իր տեղը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունն ափսոսանք է հայտնել Ադրբեջանի իշխանության գործողությունների կապակցությամբ՝ կապված այդ երկիր ԱՄՆ պատվիրակության մուտքը խոչընդոտելու հետ: Ադրբեջանն առարկություններ է ունեցել պատվիրակության կազմի հետ կապված, որը պետք է դիտարկեր իրավիճակն այդ երկրում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների կապակցությամբ: ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ պատվիրակության այցը չի կայանա: Այսինքն, Վաշինգտոնը չի համաձայնել կազմը վերանայելու Բաքվի առաջարկությանը և ընդհանրապես չեղյալ է համարել պատվիրակության այցը: Միևնույն ժամանակ, կոչ է հնչել Ադրբեջանի ղեկավարությանը՝ երկրում նախագահական ընտրություններից առաջ ապահովել ազատությունները և նաև դիտորդների աշխատանքի համար պայմանները:

Մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահի մակարդակով ուղերձ էր հղվել նույն Ադրբեջանին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքի տարածաշրջանային առաջին այցի շրջանակում, որում Բարակ Օբաման Ալիևին հայտնում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նոր քայլերի անհրաժեշտության մասին, նաև ողջունում Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու հեռանկարը:

Ուորլիքը Բաքվից հետո ժամանեց Երևան, իր հետ, սակայն, Օբամայի ոչ մի ուղերձ չբերելով: Ինչո՞ւ էր ԱՄՆ նախագահը տարբերակված մոտեցում ցուցաբերել երկու երկրների հանդեպ: Արդյո՞ք պատճառը Սերժ Սարգսյանի որոշումն էր Մաքսային միության վերաբերյալ, որից հետո ԱՄՆ նախագահը նման կերպով իր դժգոհությունն է ցույց տալիս Սարգսյանին՝ ըստ էության նրան չարժանացնելով նոր համանախագահի նշանակման առիթով ուղերձի: Այսինքն, ԱՄՆ նախագահը, որ աննախադեպ կերպով շնորհավորել էր Սարգսյանին նախագահական ընտրություններից հետո, այսօր նրան անտարբերության է մատնում և չի արժանացնում հատուկ ուշադրության, ինչպես Ալիևին: Սա, իհարկե, զարմանալի չէ, քանի որ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն խնդիրներ ունի ողջ Արևմուտքում՝ նման անպարկեշտ ձևով Արևմուտքին ֆռռացնելու համար, և այդ պատճառով է, որ Մաքսային միության մասին հայտարարությունից անմիջապես հետո Էդվարդ Նալբանդյանը քառատրոփ սլանում էր Եվրոպայով մեկ` փորձելով համոզել եվրոպացիներին ինչ-որ բաներում:

Ի դեպ, պաշտոնական Երևանը հայտարարում է, որ իր որոշման մասին նախապես տեղյակ է պահել եվրոպական գործընկերներին: Հարց է առաջանում՝ եթե նախապես տեղյակ են պահել, այդ ինչո՞ւ էր Նալբանդյանը սեպտեմբերի 3-ի իրադարձություններից հետո քափ ու քրտինք կտրած շրջում Եվրոպայով:

Սերժ Սարգսյանին այսօր ցույց են տալիս իր տեղը միջազգային ասպարեզում: Կար ժամանակ, որ նրան գրեթե անսահմանափակ քարտ-բլանշ էր տրված՝ նա լուսանկարվում էր Օբամայի հետ, արժանանում նրա ընդունելությանը, հրավերներին, հանդիպումներ էր ունենում Եվրոպայի ղեկավարության հետ, եվրոպացիները հայտնում էին նրա վստահության մասին: Սակայն այսօր Սերժ Սարգսյանին այլ բան չի մնացել, քան շնորհավորել Մոսկվայի քաղաքապետին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Սակայն չի կարելի վստահ լինել, որ սա, այսպես ասած, վերջնական տեղն է, և այլևս իջեցնելու տեղ չկա:

Իսկ ինչ վերաբերում է Օբամայի ուղերձին, ապա այստեղ, իհարկե, Ադրբեջանը կարծեք թե ինչ-որ բան մերժում է՝ ամերիկյան պատվիրակության հանդեպ իր վերաբերմունքով: Այսինքն, այդ վերաբերմունքը գուցե թե Բաքվի արձագանքն է Օբամայի ուղերձին, այսինքն՝ մերժողական արձագանքը, ինչը, բնականաբար, դուր չի եկել Միացյալ Նահանգներին: Թե հատկապես ինչ առաջարկների մասին է խոսքը, ուղերձի տեքստից դժվար է դատել: Հավանաբար բուն առաջարկները Բաքու էր տարել Ուորլիքը, և միգուցե պատահական չէր, որ Բաքվում ասուլիսի ընթացքում նա հայտարարել էր, թե չի հասցրել տեսնել քաղաքի գեղեցկությունը և անհամբեր սպասում է Երևան մեկնելուն: Այլ կերպ ասած՝ Ուորլիքը դիվանագիտորեն դժգոհություն էր հայտնել ադրբեջանական ընդունելությունից: Հետաքրքիր է, որ Բաքվում, կարծես թե, Պուտինի գլխավորած ռուսական պատվիրակությանն էլ սիրալիր չընդունեցին: Ըստ երևույթին, ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ Ալիևն իշխանության պահպանման ձև է ընտրել ոչ թե բոլորին «այո» ասելը, այլ բոլորին մերժելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում