Thursday, 02 07 2026
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք

Մեկը քաղաքականությունից հեռանում է, մյուսը՝ «լուրջ գործընթաց սկսում». ապրիլի 2-ի հետևանքները

Ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընդամենը 4 քաղաքական ուժ հնարավորություն ստացավ ներկայացված լինելու վեցերորդ գումարման Ազգային ժողովում։ Իսկ Հայաստանում որքան մարդ կա՝ այնքան կուսակցություն, և շատ դեպքերում դրանք ընդամենը մարդ-կուսակցություններ են։

Այս կուսակցություններից շատերը տարբեր ժամանակներում փորձ արեցին միանալ այս կամ այն քաղաքական ուժին խորհրդարանում ներկայացված լինելու համար, շատերը քննարկեցին՝ որոշեցին, ապա հետ կանգնեցին, գժտվեցին՝ բարիշեցին, և արդյունքում եղավ այն, ինչ եղավ։

Մասնավորապես, «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը այս ընտրություններին ՕՐՕ դաշինքին էր միացել, առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով, իսկ 2015 թվականի փետրվարյան հայտնի իրադարձություններից առաջ ակտիվորեն աջակցում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Այսօր Տիգրան Կարապետյանը հիասթափված է։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կարապետիչը հայտարարեց, որ ինքը քաղաքականությունից առհասարակ դուրս է գալիս և որևէ գործունեություն չի ծավալելու. «Ընտրություններին մասնակցելն անիմաստ է, միևնույն է՝ ժողովուրդը վաճառվում է»,- հայտարարեց Կարապետյանը։ Հարցին՝ գուցե արտաընտրական պրոցեսներին, փողոցային պայքարներին աջակցություն ցույց տա, Կարապետիչն արձագանքեց. «Ո՛չ, ո՛չ։ Ես քաղաքականությունից ընդհանրապես դուրս եմ գալիս, իմաստ չունի»։

«Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանն էլ ժամանակին աջակցում էր Գագիկ Ծառուկյանին և եռյակի ֆորմատին։ Այս ընտրություններին ընդառաջ՝ ևս որոշակի ակտիվություն ցուցաբերելու փորձեր եղան։ Վերջերս էլ Հարությունյանը ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործը քննվելու ժամանակ նրա աջակիցների հետ դատարանի դիմաց էր և հայտարարել էր, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի։

Ի տարբերություն Տիգրան Կարապետյանի՝ Արամ Հարությունյանը քաղաքականությունից դուրս գալու մտադրություն չունի, հակառակը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց, որ «լուրջ գործընթաց են սկսելու»: «Պարզապես չէի ուզենա հիմա փակագծերը բացել։ Քանի որ հիմա «ընտրական գործընթաց է», ապա թողնենք այդ թամաշան էլ վերջանա, նոր սկսենք։ Մենք իրավիճակից ելք ունենք, ունենք հստակ ծրագիր, թե ինչ ենք առաջարկելու ընդդիմադիր դաշտին ու ընդհանրապես երկրին»,- ընդգծեց Հարությունյանը։

Թե ում հետ է պատրաստվում ներկայացնել այդ ծրագիրը՝ Արամ Հարությունյանը չմանրամասնեց. «Ես փակագծերը չէի բացի, մենք միայնակ չենք, ուրիշ ուժեր էլ կան, բայց որ լուրջ բան ենք նախատեսում՝ դա հստակ է։ Մենք մամուլին կհայտնենք անպայման։ Պարզապես այս օրերին բոլորը պետք է վերագնահատեն իրենց անելիքները. ընդհանրապես ցանկացած քաղաքացի պետք է ընտրական սթրեսից դուրս գա։ Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, երբ ընդունվեց ռեյտինգային ընտրական համակարգը, և ՀԱԿ-ը ծափահարեց դրան, մենք զգուշացրել էինք, որ դա ամենակարճ ճանապարհն է իշխանությունների վերարտադրության համար։ Այս ընտրություններին միայն մի ճանապարհ կար՝ մեծ դաշինքի, մեկ միասնական ցուցակի, բայց մենք տեսանք, որ կան խանգարողներ, և քաղաքական ուժերից ոչ բոլորն էին անկախ, ու մասնակցելով՝ իրենք լեգիտիմացրին ընտրությունները»։

Հայաստանումմ ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի լինելու՝ հայտարարում է Արամ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ միակ ճանապարհը ընդվզումն է. «Փողոցային պայքարը պետք է լինի ոչ թե «Կարգին հաղորդման» նման՝ որ հարցնում են՝ կնոջդ ո՞նց ես կանչում, ասում է՝ գնում եմ խոհանոց, ասում՝ Լենա իձի զդես։ Հիմա ընդդիմադիրներն էլ չպետք է գնան հրապարակ ու մարդկանց կանչեն այնտեղ, պետք է նախապատրաստական լուրջ աշխատանք տարվի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Ի դեպ, մինչև աշուն քաղաքական նոր գործընթաց է խոստանում նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ ժողովրդավարության հաստատում, սահմանադրական կարգի վերականգնում։ Այս հարցերի շուրջ Հայրիկյանը համագործակցում է հիմնականում Դեմոկրատական կուսակցության ղեկավար՝ օհանյանական դաշինքի նախկին իր համախոհ Արամ Գասպարի Սարգսյանի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում