Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելել է Հռոմում փախստականների կենտրոն, որից հետո կոչ է արել դատարկվող կաթոլիկ վանքերը տրամադրել փախստականներին և ներգաղթյալներին, ոչ թե նրանց հաշվին գումար վաստակել:
«Սիրելի՛ կուսակրոններ և միանձնուհիներ, դատարկ վանքերը եկեղեցուն պետք են ոչ թե դրանք հյուրանոցների վերածելու և գումար վաստակելու համար: Դատարկ վանքերը մերը չեն՝ դրանք պատկանում են Քրիստոսի Մարմնին, որի անդամներն են փախստականները: Աստված կոչ է անում համարձակ և մեծահոգի հյուրընկալության՝ դատարկ վանքերում»,- ասել է Հռոմի պապը:
Ֆրանցիսկոսն այցելել է Իտալիայի մայրաքաղաքում գտնվող ճիզվիտական տաճարը՝ Astalli փախստականների կենտրոն այցից հետո, որտեղ այժմ կա 400 մարդ: Փախստականների հետ Պապի հանդիպումը կրել է մասնավոր բնույթ՝ առանց լրագրողների ներկայության՝ հաղորդում է Ria Novosti-ն:









































